Նման բան ոչ մի տեղ չէինք տեսել.Շենգավիթի այս թաղապետի հարկաբաժինը՝ իր պատերի «ռեմոնտով», թանկարժեք կահույքով ու ջահերով
![](https://armtimes.com/static/article/12/70/62/127062.jpg)
Հիշեցի անցած տարվա նոյեմբերը, երբ Հովսեփ-ի հետ միասին քաղաքապետին ուղեկցում էինք Շենգավիթի թաղապետարան՝ վարչական շրջանի նոր ղեկավարին ներկայացնելու աշխատակազմին: Մինչև էդ էլ թաղապետերի տարբեր սենյակներ տեսել էինք՝ մեկը մի քիչ ճոխ, մեկը՝ մի քիչ համեստ կահավորանքով: Բայց Շենգավիթի այս թաղապետի հարկաբաժինը՝ իր պատերի «ռեմոնտով», թանկարժեք կահույքով ու ջահերով, հանգստի շքեղ սենյակով ու լոգասենյակով, մի բան արժեր՝ նման բան ոչ մի տեղ չէինք տեսել:
Իսկ լուսանկարներում պարոն Սարգսյանի առանձնատունն է՝ կառուցված համայնքային մարզադպրոցի տարածքում:
Մի մարդ, որը 2011-ից թաղապետ էր, դրանից առաջ էլ տասնյակ տարիներ պետական ու համայնքային պաշտոններ էր զբաղեցնում (առավելագույնը 250 000 դրամ աշխատավարձով), իրեն էսպիսի տան մեջ ապրելու շքեղություն կարող էր թույլ տալ: Իսկ համայնքային մարզադպրոցը կարող էր մնալ այն վիճակում, ինչ որ տեսնում եք տեսանյութում: Իսկ դուք ասում եք՝ Նիվա»: