Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 հոկ 2019 16:32

Էրդողանը փախստականներով է սպառնացել ԵՄ-ին.Դուք չեք համարձակվի մեզ ոչինչ ասել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրոպական Միությանը՝ Սիրիայում թուրքական գործողությունները քննադատելու համար և հայտարարել, որ Անկարան կարող է սահմանները բացել փախստականների համար:

«Մենք ահաբեկիչների սպառնալիքների ներքո ենք, ունենք 3.5 միլիոն սիրիացի փախստականներ, որոնք չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Նրանք, ովքեր չեն տեսել Քրդական բանվորական ինքնապաշտպանության ջոկատները, ասում են մեզ՝ անցե´ք մի կողմ, ԵՄ, ուշքի արի վերջապես»,- նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն երբևէ անկեղծ չի եղել Թուրքիայի նկատմամբ և «մշտապես խաբել է» հանրապետությանը:
«Եթե նրանք ասեն, որ այդ գործողությունը մեր երկրի կողմից շրջափակում է, մենք փախստականների առջև դռները կբացենք»,- խոստացել է Թուրքիայի նախագահը:
Բացի այդ, նա քննադատել է Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանություններին, որոնք կողմ չեն Սիրիայում Թուրքիայի գործողություններին:

«Թող Սաուդյան Արաբիան իրեն հայելու մեջ նայի: Ո՞վ է Եմենին հասցրել այդ վիճակին: Նախ` թող դրա պատասխանը տան: Դուք չեք համարձակվի մեզ ոչինչ ասել: Իսկ Եգիպտոսը թող ընդհանրապես լռի, այնտեղ մարդ է, ով իր երկրում սպանել է ժողովրդավարությունը»,- ընդգծել է Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր