Բալասանյանը չափն անցնում է, թող զգույշ լինի, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, անդրադառնալով Բալասանյանի այս խոսքերին, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին: Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով. «Եթե մեկ-երկու հոգի նման ձևով են խոսում Արցախից, լարվածություն է առաջանում, դա չի նշանակում, որ կարող են լարվել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: