Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

11 հոկ 2019 14:03

Այո, կարող ես արձանագրել, որ Քոչարյանի դրսում մնալն իրապես կարող է ազդել արդարադատության իրականացման վրա

«Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի դատաքննությունն ուշ սկսվի, մեղադրական եզրակացությունը չհնչի, մեղադրական եզրակացության մեջ ներառված փաստական հանգամանքների կապակցությամբ մեր դիրքորոշումները չբարձրաձայնվեն, ապացույցների հետազոտում տեղի չունենա». հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարտի 1-ի» գործով տուժողի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով քրեական գործի ընթացքին ու հետագա հնարավոր զարգացումներին: Նա կանխատեսեց, որ գործի կձգձգումներ կրկին կլինեն, Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը որոշ միջնորդություններ կներկայացնի:
Ըստ Ս.Սաֆարյանի՝ այս առումով դատարանը պետք է գնա կտրուկ գործողությունների: Նա կարևորեց վկաների պաշտպանությունը, որպեսզի պատշաճ հետազոտվեն կողմերի հարցադրումները: Նրա վկայությամբ՝ քրեական գործով կան բավարար փաստական տեղեկություններ, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պաշտոնավարումից հետո Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մայիս-հունիսից սկսվել են զեկուցագրերը կեղծվել: Իսկ այդ զեկուցագրերն այն իրավական հիմքերն են եղել, ըստ որոնց Հայկ Հարությունյանը իբր կազմակերպել է Մարտի 1-ի տեղազննության օպերացիան: Այդ առումով՝ Ս.Սաֆարյանի կարծիքով՝ այդ ժամանակահատվածը պետք է բաժանել 2 մասի՝ ժամանակահատված, երբ Հ.Հարությունյանը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ առանց իրավական հիմքերի տեղանքի զննություն արեց:
«Եթե լինեին օպերատիվ տվյալներ և դրանց վերաբերյալ զեկուցագրեր, հունիս ամսից զեկուցագրերը չէին կեղծվի: Մինչև հունիսը ես տիրապետել եմ ոստիկանության նյութերին այնքանով, որքանով բողոքարկել եմ ոստիկանության՝ առավոտվա գործողությունների իրավաչափությունը»,- ասաց փաստաբանը: Հետագայում համապատասխան պաշտոնյաները հարցաքննվել են և ընդունել են, որ հետին թվով զեկուցագրեր են կազմվել»,- նշեց փաստաբանը:
Նրա դիտարկմամբ՝ դրանով նրանք ընդունել են, որ չի եղել օպերատիվ տեղեկություն, որ հանրահավաքի մասնակիցները զինամթերք են պահում: «Դա շատ կարևոր է, և Հ.Հարությունյանի համար կարող էր առաջացնել անցանկալի հետևանքներ: Կարծում եմ՝ արդեն որպես մեղադրյալ ներգրավելու հարց է առաջ եկել, Հ.Հարությունյանը գիտակցել է դա, և Հ.Հարությունյանի հետ տեղի է ունեցել այն, ինչ արձանագրվեց հետագայում: Երբ վկան ցուցմունք է տալիս և ասում, որ օլիգարխ Լևոն Սարգսյանը եկավ, զենքերը գցեց ու ասաց՝ սրանք պատմական զենքեր են, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ են պատմական՝ որ դրանով մա՞րդ է խփվել: Ես կուզեմ, որ նրանք գան ու ասեն, թե այդ զենքերը ինչով են պատմական»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին՝ Ս.Սաֆարյանը պնդեց, որ սա այն դեպքն է, երբ կարող ես արձանագրել, որ Ռ.Քոչարյանի դրսում մնալն իրապես կարող է ազդել արդարադատության իրականացման վրա: Դա պայմանավորված է նրա անձով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր