Տեսանյութ. Պետք է Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որ Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ. Վարուժան Ավետիսյան
Հայացք մամուլի ակումբում
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը խոսեց ԱԱԾ կազմաքանդման և անվտանգության ազգային համակարգի ստեղծման
մասին:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ներկայիս ԱԱԾ-ն խորհրդային ժառանգության մասնիկն է՝ ՌԴ-ին ենթակա հայաստանյան ծառայություն. «Այն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում եւ մեր շահերի հաշվին սպասարկել Մոսկվայի շահերը: Մենք որպես պետություն չենք կայացել՝ հենց այս համակարգի հակաօրինական գոյության պատճառով»,- նշեց Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը
նաև ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան էր նախապատրաստվում. «Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագրի մասին է խոսքը: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,-նկատեց Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը անդրադարձավ
նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ Արցախին մարզ ասողները չպետք է ոտք դնեն Արցախ, և «Սասնա ծռերը» արևմտյան պրոյեկտ են.
«Նա ռևանշի ձգտող հինգերորդ շարասյան խոսափողն է, որի հիմնական թեզերից մեկը և մեկնակետներից հիմնականը Արցախի, այսպես կոչված, հայեցակարգն է, որը փաթաթված է ժողովրդի վզին»,- ասաց նա։
Իսկ,
թե ինչպե՞ս է գնահատում այս խորհրդարանի աշխատանքները, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ անարդյունավետ, ոչ կամային և ոչ մասնագիտական.
«Խորհրդարանի աշխատանքները խիստ անվաբարար եմ գնահատում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում