Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են          Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում       Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում    

12 հոկ 2019 10:00

Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առևտուրը կայացավ.Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից.«Հրապարակ»

«Հրապարակ». թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։


Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։

Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլեւս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, եւ Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առեւտուրը կայացավ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր