Թուրքիան գնդակոծել է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերը
Ըստ պարբերականի՝ քրդական հետախուզության և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել Քոբանի քաղաքի մատույցներում՝ Մաշտենուրի բլրի վրա տեղակայված հատուկ նշանակության ջոկատների ուղղությամբ: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։
