Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

12 հոկ 2019 16:25

Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը ժամը 20-ին կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր