Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլևս չեն զանգում. «Հրապարակ»

Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։
«Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ կողմնակիցներ զարմացած են` մի քիչ պերեդոզ էր, մտածում են` կա՛մ վիճակը շատ օրհասական է, որ Վիտոն էդպես է խոսում, կա՛մ էլ նախընտրական դե-մարշ է իրականացնում։
Ի դեպ, նեղ շրջանակում Վիտոն ասում է, որ հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժն իրեն այլեւս չեն զանգում»:
Իսկ Վիտոն կարձագանքի՞ ՀՀ ԱԱԾ կանչին, կգա՞ հարցաքննության։ «Իհարկե՝ ոչ. իրեն փաստաթղթերով կանչում են Մարտի 1-ի գործով, սակայն դե ֆակտո ՊՊԾ-ի գործով, չի բացառվում, որ մեղադրյալ ճանաչեն․ Պավլիկ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում իր ոտքին Վիտոն է կրակել»: Ասում են՝ ԱԱԾ-ն կգա Արցախ` հարցաքննության, հնարավոր համարո՞ւմ եք։ «Կերեւա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: