Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 հոկ 2019 13:05

Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հերթական մի քանի գրառումներն է արել Սիրիայում քրդական խնդրի վերաբերյալ:
ԱՄՆ նախագահը քննադատության հերթական չափաբաժինն է հնչեցրել եվրոպական երկրների հասցեին՝ հիշեցնելով, որ նրանք մերժել են հետ ընդունել այդ երկրներից մեկնած ու Իսլամական պետությանը միացած քաղաքացիներին և ցանկացել են այդ բեռը թողնել ԱՄՆ-ի ուսերին:
Թրամփը նշել է նաև, որ ԻԼԻՊ-ին 100%-ով հաղթելուց հետո ամերիկյան զորքը դուրս է բերում Սիրիայից: «Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն Թուրքիայի դեմ իրենց հողի համար: Իմ գեներալներին ասել եմ՝ ինչու՞ պետք է կռվենք Սիրիայի համար»:
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է. «Որոշ մարդիկ ցանկանում են, որ ԱՄՆ-ն պաշտպանի 7000 մղոն հեռավորության վրա գտնվող սիրիական սահմանը, որտեղ իշխում է մեր թշնամի Բաշար Ասադը»: «Ով ցանկանում է օգնել Սիրիայի քրդերի պաշտպանության հարցում, ես դեմ չեմ, լինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, մենք 7000 մղոն հեռու ենք»:
Ըստ երևույթին, Նապոլեոն Բոնապարտին նշելով Թրամփը հեգնական դիմում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: 
***
Սիրիական կառավարական բանակի մեքենաները Քոբանին Մանբիջին կապող ճանապարհին հանդիպել են Սիրիայի հյուսիսից հեռացող ամերիկյան ռազմական մեքենաներին: Այս մասին տեղեկացնում է ruply.tv-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ամերիկյան դրոշներով զրահամեքենաները և սիրիական դրոշներով պիկապները շարժվում հակառակ ուղղություններով, ընդ որում՝ երկու երկրների զինծառայողները ոչ մի կերպ չեն արձագանքում միմյանց: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր