Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 հոկ 2019 12:55

Իրանցի բանտարկյալը հայտնել է զենքի սպառնալիքով Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի հափշտակությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարություն է դիմել Իրանի ԻսլամականՀանրապետության քաղաքացի՝ 51-ամյա Սաֆար Շամիիյը և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, գեներալներ Մանվելը Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մեկ այլ պատգամավոր Դավթանը, գեներալ Սեյրան Սարոյանի քավոր, գեներալ Ավագ Միքայելյանը, զենքի և հրացանի ուժով իրեն տարիներ առաջ հանել են իր տանից, գյուղատնտեսակն տարածքից և Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ստպել են ու իրենից տարել են մոտ 1000 գլուխ ոչխար, 100 գլուխ կով և 3000 հատ Կամրախայտ տեսակի ձուկ։
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից նշված դիմումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հանգամանքները պարզվում են և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Շամիիյը այս պահին որպես բանտարկյալ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր