ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

17 հոկ 2019 13:15

Անիմաստ աղմուկ-աղաղակ է,թե բյուջեի փողերը ծախսում, գնում են գործուղումների.սա դեռ սկիզբն է՝օդի տուրքը կհանվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կողմից հայաստանյան շուկա մուտք գործելու որոշմանը։ «Երեկ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել։ Եվ ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր կան վաճառքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցրեց՝ «ճի՞շտ եմ հասկանում, պարոն Ավինյան, որ Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել»։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ և Միլան։ «Գյումրիից Մյունխենին մոտ ևս մեկ ուղղություն է բացվել։ Ընդհանուր առմամբ չորս ուղղությամբ ունենալու ենք Ryanair ընկերության թռիչքներ Հայաստանից։ Եվ ինչպես ճիշտ նշեցիք՝ գնային քաղաքականությունը ուղղված է նրան, որ հնարավորինս էժան տոմսեր առաջարկի և հնարավորինս հասանելի լինեն տոմսերի գները։ Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները, հունվարի 28–ի համար 38.55 եվրո է մեկ ուղղությամբ, ետադարձը նույնն է։ Ընդհանուր 70 եվրոյի շրջանակներում կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»,-ասաց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որքան հասկանում է՝ բյուջետային ինքնաթիռներում սնունդ չի տրվում և շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել։ «Ոչ թե հնարավոր չէ, այլ դա հավելյալ վճարումներով հնարավոր է և սնունդի և ուղեբեռի ծառայություններն ստանալ։ Այդ ընտրության հնարավորությունն է տրվում, որը մեր կարծիքով՝ տրամաբանական է»,-ասաց Ավինյանը։ Փոխվարչապետը նշեց, որ նման ընկերություների մուտքը շուկա էական ազդեցություն է ունենում զբոսաշրջային հոսքերի վրա։
«Ազդեցություն է ունենում ոչ միայն ներգնա, այլ նաև արտագնա տուրիզմի վրա։ Սա հնարավորություն է ստեղծում մի նոր խավի համար դեպի Եվրոպա մեկնելու, ընդհանրապես ճամփորդելու, միանշանակ դրական է ազդելու տուրիզմի վրա։ Մենք շուտով կունենանք նաև այլ լուրեր այս ուղղությամբ։ Եղել են արդեն, բայց հետո կասենք»,- նշեց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում մի քանի անգամ եղել են բուռն քննարկումներ։
«Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս պրոցեսում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զվարթնոց միջազգային օդանավակայանները շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար։ Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել, դա հետևյալն է՝ այն ուղղություններով, որը վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել և չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին, առանց բացառության»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց՝ կասկած չկա, այս փոփոխությունն իր հետևից բերելու է նոր շարժերի մեր ավիացիոն շուկայում։ Եվ որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ մեր քաղաքացիների ու տնտեսության։ «Եկեք արձանագրենք, որ երբ ի սկզբանե խոսքը գնում էր այս մասին, հիմնական շեշտադրումն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ-աղաղակ է, բյուջեի փողերը ծախսում, գնում են գործուղումների։ Այնպես որ, արձանագրենք, որ հաստատակամությունը՝ որոշումները մինչև վերջ տանելու առումով, շատ կարևոր է պետական կառավարման համակարգում»,- ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր