Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

19 հոկ 2019 13:02

Տեսանյութ. Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․զոհերի թիվը հասել է 13-ի. ևս 13 մարդու ճակատագիր անհայտ է մնում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РЕН ТВ-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 13 մարդու ճակատագիր էլ դեռևս անհայտ է մնում:
Ավելի ուշ հայտնի է դարձել ամբարտակի փլուզման նախնական պատճառը:


Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում պատնեշի փլուզումը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ամբարտակի մաշվածության հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02։00-ին՝ Սեյբա գետի Շչետինկինո ավանի շրջանում: Արդյունքում ավանում  երկու աշխատանքային հանրակացարան է ջրասույզ եղել:
Քննիչները քրեական գործ են հարուցել աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ ջրածածկ հանրակացարաններում կարող է գտնվել մինչև 80 մարդ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում տեղում աշխատում է շուրջ 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ` ավիացիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր