«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

19 հոկ 2019 11:40

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիխորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է Թրամփն իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկներից մեկը եղել է Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:
ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիս-արեւելք է ներխուժել հոկտեմբերի 9-ին: Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք բերվեց համաձայնություն՝ 120 ժամով կասեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր