Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 հոկ 2019 15:08

Էրոտիկ մերսումը դարձել է 67-ամյա թոշակառու տղամարդու մահվան պատճառը

Մոսկվայի հյուսիսում ոստիկանությունը պարզում է տեղի ունեցած արտակարգ պատահարի հանգամանքները։ Ըստ «ՄԱՇ» տելեգրամ ալիքի փոխանցման, 67-ամյա թոշակառու տղամարդը մահացել է էրոտիկ մերսման ժամանակ։ Հրապարակման մեջ նշվում է, որ թոշակառու տղամարդը, օգտվելով առիթից, որ կինը տանը չէ, իր մոտ է հրավիրել թեթեւաբարո կնոջ, սակայն էրոտիկ մերսման սեանսի ժամանակ նա իրեն վատ է զգացել ու մահացել է շնչարգելությունից։Թեթեւ վարքի տեր կինը շտապբուժօգնություն է կանչել ու ներկայացել է որպես տղամարդու հիվանդապահ, սակայն չի կարողացել դուռը բացել, քանի որ չի իմացել բանալու տեղը։ Շուտով դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու թոշակառուի կինը, իսկ երբ դուռը բացել են, տղամարդն արդեն մահացած է եղել։
Ի՞նչ է էրոտիկ մերսումը
Էրոտիկ են անվանում մերսման հատուկ տեսակը, որը նպաստում է գրգռվելուն, զգայնության առաջացմանը եւ, իհարկե, նոր զգացողությունների ու էրոգեն հատվածների բացահայտմանը։ Էրոտիկ մերսման տեսքով սեքսուալ նախաբանը զուգընկերների համար լավագույն խթան է եւ սեքսն իսկապես անմոռանալի է դարձնում։

Էրոտիկ ճիշտ մերսումը ձեզ կարող է կրքերի իրական պայթյունի հասցնել, որն իր կիզակետին կհասնի սեքսի ընթացքում։ Իրականում յուրաքանչյուր մերսում կարող է էրոտիկ դառնալ, ամեն ինչ կախված է մերսողից եւ նրանից, ով ստանում է այն։
Էրոտիկ մերսման արդյունավետությունը հիմնականում կախված է ձեռքերի ու մատների հմտությունից։ Քնքշանքների ռիթմը, տաք, նուրբ ձեռքերը, ճիշտ ընտրված մթնոլորտը կջերմացնի ձեր տղամարդու ախորժակը եւ նրա մոտ սեքսուալ թեժ երեւակայություններ կառաջացնի։
Գլխավորը ռիթմն ու շարժումների դանդաղությունը պահելն է, ձեռքերը պետք է փափուկ սահեն մարմնի վրայով՝ կանոնավոր ճնշում գործադրելով։ Բայց գաղափարը հմուտ մերսող լինելու մեջ չէ, այն գայթակղության մի ամբողջ արարողակարգ է։ Ցանկանում եք իմանալ, թե ինչպե՞ս պետք է էրոտիկ մերսում կատարել, որը ձեզ յոթերորդ երկինք կհասցնի։ Շարունակեք կարդալ եւ դուք կկարողանաք իսկապես զարմացնել ձեր տղամարդուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր