Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

22 հոկ 2019 13:01

Էդ ֆինանսների նախարարությանը չեք հարցրե՞լ՝ ոնց են աշխատավարձերը գաղտնի բարձրացրել

Ընդդիմության և մասնավորապես ԼՀԿ խմբակցության մի քանի նախագծերի մերժումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ իշխանությանը ուղղված մեղադրանքները հիմնավորելու։ Նա խոսեց այն մասին, որ իրենց նախագծերը մերժվել են ֆիննախի հիմնավորումների հիմքով։

«Էդ էն նախարարությունն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքան է, պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասեն։ Էդ ֆինանսների նախարարությանը չեք հարցրե՞լ՝ ոնց են աշխատավարձերը գաղտնի բարձրացրել»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
Խոսքը այն մասին է, որ երեկ «Հետքը» գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ նախարարների աշխատավարձերը վարչապետի գաղտնի հրահանգով կրկնապատկվել են։ Ըստ նույն տեղեկությունների՝ բարձրացվել են նաև փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
 Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց նաև այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետի ժամանակ ավագանու իրավունքները սահմանափակող օրենք է ընդունվել, իսկ հիմա երբ ուզում են այդ կարգավորումը հանել, ներկա իշխանությունը դեմ է։

Մարուքյանի խոսքով՝ այս նախագիծը իրենց ձեռքում է եղել դեռ «Ելք» դաշինքի ժամանակ, և պահվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, որը խմբակցության ղեկավարն էր։ Բայց հիմա, ըստ Մարուքյանի, «եսիմ ինչ» հիմնավորումներ են բերվում նախագիծը մերժելու համար։
«Այսինքն ի՞նչ։ Էն ժամանակ, որ սահմանափակում էին, վատ էր, քննադատում էինք, բայց որ ձեր իշխանությունն է, լա՞վ է, թող մնա՞։ Էս ի՞նչ տրամաբանություն է»,- ասաց Մարուքյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր