Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

23 հոկ 2019 11:37

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել և դա միայն հայերի համար չէ կարևոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարևոր է ԱՄՆ-ի և Եվրամիության համար, որպես օրինակ Եվրասիայում և գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է»,-ասել է Կացը։
Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշել է, որ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին անգամ բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց: Միևնույն ժամանակ, կոնգրեսականը համոզված է, հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է և անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը։
«Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը և հայ խորհրդարանականներին»,-ասել է Սփիրը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշեց Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը։
«Հույս ունեմ, որ թե Հելսինկյան կոմիտեի և թե մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը և խթանել ժողովրդավարության ամրապնդումը»,-ասել է Փալոնը։
Լսումներին ասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը,  «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր