Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

23 հոկ 2019 14:36

Ռուս պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել «բյուրեղյա արցունքներով» Սաթենիկին

Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին  լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում:

Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի բժիշկներ անդրադարձել են այս երևույթին, բայց հստակ ախտորոշում չեն կարողացել տալ:

Արդեն 3 ամիս է, ինչ Սաթենիկի աչքերից ամեն օր` 2-3 ժամը մեկ, օրական մինչև 50 հատ բյուրեղ հիշեցնող «արցունքներ» են հանում: Արդեն մեկ ամիս է, ինչ նրա մասին տեսանյութերով են ողողված Ռուսաստանի հեռուստաընկերությունների եթերները:

Հայ ակնաբույժները թերահավատ վերաբերմունք ունեն երևույթի նկատմամբ: Անգամ ռուս լրագրողների նկարահանող խումբն է Սաթենիկին ուղեկցել մայրաքաղաքի հայտնի կլինիկաներից մեկը, որտեղ տեսանյութը դիտելուց հետո էլ չէին հավատացել ու խնդիրը ոչ թե իրենցը, այլ հոգեբույժինը համարել: Նաև նշել էին, թե իբր կինը տառապում է Մյունհաուզենի ախտանիշով, այսինքն՝ հոգեկան շեղում, երբ մարդ ինքն իրեն է վնասում:

Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, վիրավորված է, ասում է` չեն հասկանում, գոնե չվիրավորեն: Դա իրենց համար ավելի մեծ տանջանք է: Բժիշկներն ասել են, թե իրենք են բյուրեղները Սաթենիկի աչքի մեջ լցնում, որ նա համբավ ձեռք բերի: Բայց նման բան ո՞վ է տեսել: Այն, ինչ կատարվում է 23-ամյա կնոջ օրգանիզմում, մասնագետների համար անբացատրելի է:
Անձամբ համոզվելու համար, թե իսկապես նման երևույթն իրական է, ակնաբույժներն իրենք են փորձել հեռացնել 3 խոշոր բյուրեղներ, որոնք թաքնված են եղել նրա կոպի տակ: Սաթենիկն է պատմում, ասում է, բժիշկներն ասացին, արմատից քաշենք պոկենք, հանենք, էլ չի գա: Փոքր միջամտությունից հետո մի 10 օր բյուրեղյա արցունքներ չեն գոյացել, ինչի պատճառով ինքնազգացողությունը վատացել է:


Մինչև հիմա մասնագետները չեն տվել հստակ ախտորոշում: Աչքի կաթիլներ են նշանակել, բայց Սաթենիկը հրաժարվում է, դրանք օգտագործելու դեպքում սուր ցավեր է ունենում: Ռուսաստանցի ակնաբույժները ընտանիքին հայտնել են, որ պատրաստ են օգնել: Բայց խնդիրը միայն ակնաբուժական չէ, ըստ ռուս մասնագետների, Սաթենիկին համալիր հետազոտություն և բուժում է պետք:

Նրանք չեն բացառել, որ կարող են բյուրեղներ կուտակվել նաև երիկամներում, թոքերում և օրգանիզմի այլ հատվածներում: Հայաստանի բժիշկները մի քանի կոնսիլիում են անցկացրել, բայց որևէ ախտորոշում չեն տվել, նրանց պրակտիկայում աննախադեպ երևույթը դեռ մասնագիտական բացատրություն չունի: Ռուսաստանում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով` Սաթենիկի աչքը լցվող բյուրեղները սովորական, արտադրական ապակու բաղադրություն ունեն:

Սաթենիկով հետաքրքրված է պլաստիկ վիրաբուժության համառուսաստանյան կենտրոնի նախագահ Էռնստ Մուլդաշովը: Պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել նրան: Մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվայից Հայաստան եկած մասնագետն է Սաթենիկի արցունքագեղձից նմուշ վերցվել, նաև բյուրեղներ:
Հետազոտության պատասխանին անհամբեր սպասում է Սաթենիկի ընտանիքը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր