Տեսանյութ. Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու հետ ռուսական բյուջեից մեծ գդալով փող են ուտում.նրանց դատի կտան

«Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու հետ ռուսական բյուջեից մեծ գդալով փող են ուտում, իսկ հետո դրանք դնում են իրենց գրպանները։ Ընդմիջումներին նրանք առանց հոգնելու գովում են Վլադիմիր Պուտինին եւ գործող իշխանությանը», - ասել է Յարմիշը։
Մշակույթի նախարարության եւ հիմնադրամի հոկտեմբերի 22-ին հրապարակածտվյալների համաձայն ֆիլմը 70 միլիոն ռուբլի շահույթ է բերել, այդուհանդերձ այն պետբյուջեից ստացել է 100 միլիոն ռուբլի։
«Ֆիլմը սիրո մասին է՝ կամրջի կառուցման պայմաններում։ Գործողությունները սկսվում են 40-ականներին՝ պատերազմի ժամանակ, եւ վերջանում են մեր օրերում՝ կամրջի բացման օրը», - հիշում է սցենարի հեղինակ Մարգարիտա Սիմոնյանը։ - Մինչեւ սցենար գրելս սկսելը մենք մի քանի անգամ գնացել ենք կամուրջ, որպեսզի տեսնենք, ծանոթանանք մարդկանց հետ, զրուցենք։ Նրանցից ոմանք ինձ համար ֆիլմի հերոսների նախատիպ դարձան»։