Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 հոկ 2019 16:49

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ. Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա, և ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Հարց է ուղղվել նաև, թե արդյոք Վ. Ղազարյանին և նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվե՞լ է։
ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետևում է, որ հարկային չարաշահումների համար ո´չ Վաչագան Ղազարյանին, ո´չ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։
«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված է պատասխանում:

ՀՔԾ-ից հայտնել են նաև, որ «նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր