ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

26 հոկ 2019 12:18

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանի ցուցմունքը հոկտեմբերի 27-ի քրեական գործով և դրա վերաբացման մասին

Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

հ. 13 /զ-ա/
գ.թ. 50-52 ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ
13.12.99 «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր
12.30-15.00 Քննիչ՝ Ա. Եղոյան
Ծնվել եմ ՀՀ Իջևան քաղաքում: 1991 թվ. ավարտել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չեմ ավարտել բացակայությունների պատճառով հեռացվել եմ: 1993 թվականից զբաղվել եմ լրագրողական գործունեությամբ: Հանդիսացել եմ «Դպրություն», «Լրագիր» «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի թղթակից: 1998 թվ. սեպտեմբերից հանդիսացել եմ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ 1999 թվ. հուլիսից՝ Հայկական Ժամանակ թերթի գլ. խմբագիրը:
ՀԱՐՑ – Ձեր կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է հրապարակում կապված Վանո Սիրադեղյանի կողմից ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանին վերջինիս ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ, հղված նամակի հետ: Ով, ինչ եղանակով և երբ է Ձեզ տրամադրել այդ նամակի բնագիրը, որը դուք մեր պահանջով տրամադրել եք մեզ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Այն նամակը ես ստացել եմ թերթում հրապարակելուց 1-2 օր առաջ: Այն ինձ է հանձնել ինձ անծանոթ մի երիտասարդ իմ աշխատասենյակում, աշխատավայրում: Երիտասարդը Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հղած նամակը բաղկացած 4 թերթերից, բաց վիճակում առանց ծրարի ծալված վիճակում հանձնեց ինձ ասելով,- Սա Ձեզ: Նա որևէ այլ բան չասաց և նամակը ինձ հանձնելուց հետո հեռացավ: Այդ երիտասարդի կողմից ինձ հանձնված նամակը կարդալուց հետո եմ իմացել թե ինչին և ում է վերաբերում:
ՀԱՐՑ – Իսկ ով էր այդ երիտասարդը, նա նախկինում Ձեզ մոտ եղել է, թե ոչ: Կարող եք նկարագրել նրա արտաքինը:
ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ երիտասարդին ես տեսնում էի առաջին անգամ, նա մոտ 24-25 տարեկան էր, հագել էր ջինսից բաճկոն, և քանի որ նրան տեսել եմ ընդամենը 5-6 րոպե 10 վայրկյան, նրա արտաքինը, դեմքը լավ չեմ տեսել, ինձ մոտ չի տպավորվել, և ես նկարագրել չեմ կարող:
ՀԱՐՑ – Ստանալով այդ նամակը Ձեզ անծանոթ երիտասարդից և ապա ծանոթանալով նամակի բովանդակությանը դուք չփորձեցիք ճշտել թե այն Ձեզ մոտ բերողը ով էր, ինչ անձնավորություն էր և ինչպես էր Վ. Սիրադեղյանի կողմից Վ. Սարգսյանին հասցեագրված նամակը հայտնվել մասնավոր անձի մոտ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Ես չեմ փորձել պարզել նամակը ինձ մոտ բերող անձի ինքնությունը քանի որ այդ եղանակով նամակներ էլի եմ ստացել նախկինում, որոնք տեղի են ունեցել հետևյալ կերպ: Դեռևս 1998 թվ. աշնանը երբ ես աշխատում էի «Օրագիր» թերթում որպես լրագրող ինձ զանգահարեց մի տղամարդ և ասաց, որ ինքը կարող է ինձ հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիաներ տալ, ավելացնելով որ չի ցանկանում իր անձի մասին ոչ ես ոչ էլ որևէ մեկը տվյալներ իմանա, մի խոսքով առաջարկեց իր ով լինելը չասել և չներկայանալ: Ես հարցրեցի, իսկ եթե իր տրամադրած ինֆորմացիան սուտ եղավ, նա պատասխանեց բառացիորեն հետևյալը,- ուրիշ աղբյուրներից ճշտիր ՞՞՞ նոր տպագրի: Սկսած այդ ժամանակաշրջանից ես այդ՞՞՞ անձնավորության հետ համագործակցում եմ, բայց նրան երբեք չեմ տեսել, անձամբ չեմ ճանաչում և նա իր ինֆորմացիաները ինձ է ուղարկում տարբեր մարդկանց միջոցով: Վ. Սիրադեղյանի նամակը ինձ մոտ բերող երիտասարդը նույնպես ինձ անծանոթ էր, նա նախկինում ինձ մոտ չի եղել:
ՀԱՐՑ – Իսկ ինֆորմացիա տրամադրող անձը չի ասել թե իր անունը ինչ է:
ՊԱՏԱՍԽԱՆ – Նա ներկայացել է Աշոտ անվամբ, բայց իրականում նրա անունը Աշոտ է, թե ինքն է այդպես ներկայացել ասել չեմ կարող:
ՀԱՐՑ – Այդ Աշոտը քանի անգամ և ինչ ինֆորմացիաներ է Ձեզ տրամադրել:
ՊԱՏԱՍԽԱՆ – Գրավոր եղանակով երևի 4 անգամ, ներառյալ վերջին նամակը և ամեն անգամ նյութը ինձ մոտ են բերել տարբեր անձինք:
ՀԱՐՑ – Իսկ նա նախապես չէր զանգահարում և Ձեզ տեղյակ պահում, որ ինֆորմացիա է ուղարկում:
ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան հիշում եմ մեկ անգամ զանգում, մյուս անգամ չի զանգում նախապես, կամ ինֆորմացիան ուղարկելուց հետո է զանգահարում, ինչպես որ եղավ Վ. Սիրադեղյանի նամակի դեպքում: Երբ անծանոթը նամակը թողեց հեռացավ մոտ կես ժամ Աշոտը զանգահարեց ինձ: Ես նրան հարցրեցի թե այդ նամակը ինչպես է հայտնվել իր մոտ նա ասաց մոտավորապես հետևյալը,- բա ես քեզ չե՞մ ասել որ համակարգի աշխատող եմ, իսկ թե որ համակարգի և ինչ աշխատող է նա ինձ չի ասել ոչ նախկինում և ոչ էլ այս անգամ: Իսկ իմ այն հարցին թե այդ նամակը ինչպես է հայտնվել նրա մոտ, այդ՞՞՞ Աշոտը ասաց, որ նամակը գտնվել է Վազգենի սեյֆից, բայց այժմ լավ չեմ հիշում, ասաց գտել ենք թե գտել են:
Նամակի իսկությունը ճշտելու համար ես զանգահարել և ապա հանդիպել եմ Վ. Սիրադեղյանի հետ, որը տեսնելով՞՞՞ նամակը հաստատել է որ այն ինքն է գրել դեռևս՞՞՞ 1998 թվ. աշնանը: Վ. Սիրադեղյանի կողմից նամակը գրելու և Վ. Սարգսյանին հանձնելու փաստի իսկության մեջ նրանից այսինքն Վ. Սիրադեղյանից դրական պատասխան ստանալուց հետո այդ՞՞՞ հրատարակությամբ՞՞՞ մեր թերթում ՞՞՞վել է հրապարակում:
ՀԱՐՑ – Ձեզ անծանոթ այդ Աշոտը էլ ինչ ինֆորմացիաներ է տրամադրել Ձեզ: Նրա ինֆորմացիաների հիման վրա թերթում հրապարակումներ եղել են թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Այո Աշոտի կողմից տրամադրված ինֆորմացիաներով թերթում հրապարակումներ եղել են: Մեկ անգամ նա տեղեկություններ էր հայտնել ձեռագիր գրված վիճակում ինչ-որ պաշտոնյաների կողմից ապօրինի շինարարություններ կատարելու մասին: Մեկ անգամ մաքսային վարչության վերաբերյալ, մեկ անգամ էլ բանկային համակարգին, ՆԳՆ-ին և ԱԱՆ-ին վերաբերող ինֆորմացիաներ էին: Նշեմ նաև որ նա ինձ ուղղություններ է տվել այս կամ այն ոլորտի մասին թե որտեղից կարելի է հետաքրքիր ինֆորմացիա ստանալ: Ավելացնեմ որ հաղորդված ինֆորմացիան ճշտվել պարզաբանվել և նոր հրապարակում է արվել: Նույնն արվել է Վ. Սիրադեղյանի նամակի կապակցությամբ: Այսինքն ճշտվել և համոզվել ենք, որ այդ նամակը գրել է ինքը Վ. Սիրադեղյանը և նոր տպագրել:
Ձեր հաջորդ հարցին այն մասին թե նա այսինքն ինֆորմացիա տրամադրողը որ համակարգի աշխատակից է եղել, պատասխանում եմ, որ նա ասում էր որ ինքը համակարգի աշխատող է, իսկ թե ինչ համակարգի, ինչ աշխատող է նա չի ասել և ես այդ կապակցությամբ ստույգ որևէ բան ասել չեմ կարող, միայն հասկացել եմ որ այդ անձը բավականին ինֆորմացված անձնավորություն է: Նշեմ նաև որ ես նրա անձի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չեմ դրսևորել նրա մոտ, մտածելով, որ իմ հետաքրքրասիրությունը նրան կարող է անհանգստացնել և հնարավոր է, որ նա դադարեցնի ինձ ինֆորմացիա տրամադրելը, որը որպես խմբագրի ինձ ձեռնտու չէր: Անկախ ամեն ինչից այդ մարդը ինձ ինֆորմացիաներ էր տրամադրում և ես դրանից զրկվել բնականաբար չէի ցանկանում:
Այդ անձի կողմից ինձ տրամադրած նախկին նյութերն ու փաստաթղթերը ես կներկայացնեմ Ձեզ:
Ձեր հաջորդ հարցին պատասխանում եմ, որ նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված «98 թվ. նոյեմբեր-դեկտեմբեր» արտահայտությունը իմ ձեռքով չէ գրված, բայց չեմ բացառում՞՞՞ նաև որ այն գրվել է նամակը խմբագրություն հասնելուց հետո, քանի որ ըստ նամակի բովանդակության ես փորձում էի ճշտել թե ինչ օրենսգրքի ընդունման, ավելի ճիշտ Ընտրական օրենսգիրքը երբ է քննարկվել ԱԺ-ում և ամենայն հավանականությամբ այդ գրառումը՞՞՞ վերաբերում է ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակահատվածին և հնարավոր է, որ նշումը կատարված լինի մեզ մոտ խմբագրությունում:
Ցուցմունքը գրված է իմ պատմածով, արձանագրությունն ընթերցվել է, ճիշտ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր