Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

28 հոկ 2019 10:00

Անձի առևանգում Արմավիրի մարզում. համայնքի ղեկավարը կասկածյալների թվում է

Shamshyan.com-ի տեղեկություններով`ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամն իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է իր ձախ աչքին, ու ստիպողաբար իրեն դուրս են բերել ավտոմեքենայից, նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր:

Հ. Հունանյանը հայտնել է նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Պարզվել է, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը: Ոստիկանները պարզել են նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են՝. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Ինչպես հայտնել էր Lragir.am-ը, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր որսացել, իսկ հետո լուսանկարվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր