Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

29 հոկ 2019 16:31

Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել են տղամարդու կախված, ննջասենյակում էլ՝ անկողնում՝ տղամարդու դիեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի: Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և պարզում են մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն և նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր