Նախորդ գումարման ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընդդիմանում էր այդ 20 % ԱԱՀ-ին. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը խոսեց դեղարտադրության ոլորտի նոր մարտահրավերների ևխնդիրների մասին:
Սամվել Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ միջազգային դեղ արտադրողների ասոցիացիայի գլխավոր նպատակներից մեկը հայաստանցի սպառողին ապահովելն է որակյալ, անվտանգ ու միջազգային չափանիշներին համապատասխան դեղերով:
Նպատակներից մեկն էլ այս ասոցիացիան միացնել Միջազգային դեղ արտադրողների և ասոցիացիաների ֆեդերացիային, որպեսզի Հայաստանը դեղագործական քարտեզի վրա ճանաչված երկիր լինի:
Սամվել Զաքարյանը անդրադառնալով
Հայաստանում դեղերի թանկ գներին նշեց, որ նախևառաջ դեղերը չեն էժանանում
20% ԱԱՀ-ի պատճառով: Նրա խոսքով, ոչ մի այլ երկրում չկա
20 տոկոս հարկ դեղերի վրա, ինչն էլ արդեն իսկ թանկացնում է դեղի գինը. «Նախկին իշխանություններն այդ
20 տոկոսի առկայությունը պատճառաբանում էին առողջապահական ֆոնդեր ստեղծելով, որպեսզի այդ գումարներն ուղղվեն առողջապահական ծրագրերին, սակայն,
«20% հարկը մտավ, բայց ֆոնդերը չստեղծվեցին»,-ասաց բանախոսը:
Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում «Ելք» դաշինքը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմանում էր այդ
20 % ԱԱՀ-ին, սակայն հիմա, երբ արդեն վարչապետ է, այդ մասին չի խոսում:
Ամբողջական ասուլիսը
Hayacq.com-ի տեսանյութում