Չեմ կարծում, որ առանց Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ

Ինչպես ասաց ՀԽ նախագահը, ինքը Ն. Հունանյանի հետ առնչվել է 1988թ. շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, իսկ Ն. Հունանյանը՝ ուսանողական շարժման ներկայացուցիչ:
«Շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ԱԺՄ ընդունվել: Մենք որոշել ենք՝ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ-ն բոլորին չէր ընդունում: Դրանից բացի՝ ես նրա հետ որևէ այլ առնչություն չեմ ունեցել: Նա մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել»,- ասաց Վ. Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է:
Հարցին, թե ինչպե՞ս է ասվածն ապացուցելու, ՀԽ ղեկավարը խորհուրդ տվեց. «Որքան ես գիտեմ՝ բանտում բոլոր խոսակցությունները ձայնագրվում են: Պահանջե՛ք այդ ձայնագրությունները, վերցրեք՝ ինքներդ նայեք:
Վ. Մանուկյանը հակիրճ պատասխան տվեց և չմեկնաբանեց նաև իր տիկնոջ՝ Վարդուհի Իշխանյանի՝ ՀՀ դատախազությանն ու ԱԱԾ-ին հասցեագրված սոցցանցային դիմումը: «Այդ հարցով դիմեք իմ տինոջը»,- նշեց նա: