Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել          Բաքու թռչող ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացի է մահացել       Այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի    

31 հոկ 2019 13:15

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության ԱՄՆ այցի առնչությամբ

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, մասնավորապես արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Նահանգներ կատարած այցի կապակցությամբ:
«Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը Պետքարտուղարությանն է փոխանցել Բաքվի բողոքը, նամակներ են ուղարկվել նաև Ներկայացուցիչների տան խոսնակին, իշխող վարչակազմին ու հանձնաժողովների նախագահներին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստվում է այս հարցով նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:
Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել շաբաթասկզբին, այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետների հետ:
Երեկ հաղորդվեց, որ Արցախի պատվիրակությունը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր