Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը: Այդ մասին ասվում է «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբի հայտարարությունում, որը նոյեմբերի 15-ին կազմակերպում է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով:
Համաժողովին կքննարկվեն հետեւյալ հարցերը.
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
• հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
• դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):
Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։