ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

02 նոյ 2019 14:38

Արմավիր ՔԿՀ-ում «զոն նայողները» հրաժարվել են իրենց կարգավիճակից

Լուրջ բացատրական աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքում նրանք հետևանքների մասին արդեն գիտակցում են, հասկանում են, որ կդատվեն, երբ օրենքը սկսի գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գևորգյանը՝ խոսելով «զոն նայողների» մասին:


Գևորգյանը վստահեցրել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում չկա հայտնի պրակտիկան, երբ դատապարտյալները գումար են հավաքում ու փոխանցում հիմնարկի պետին:
Հարցին՝ վերացել է արդյո՞ք «զոն նայող» հասկացությունը, ՔԿՀ պետը նշել է, որ վերջիններս են հայտարարել, որ իրենք «զոն նայող» չեն. «Իրենք են հրաժարվել դրանից: Սակայն ես կարծում եմ, որ իրենց մեջ հարց առաջանալու դեպքում այն լուծելու համար կդիմեն ոչ միայն «զոն նայողին» այլ օրինակ տարիքով մեծին: Բայց հիմա առանձնացող ինչ-որ մեկը չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր