Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 նոյ 2019 10:19

Տեսանյութ. Ուղղակի անհեթեթություն է. Փաշինյանը հերքեց Աննա Հակոբյանին 1 միլիոն դոլարով ծառայողական մեքենա գնելու մասին լուրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ երթերի ժամանակ հերքել է իր տիկնոջ` Աննա Հակոբյանի համար 1 միլիոն դոլարով ծառայողական մեքենա գնելու մասին լուրը:
«Դա կատարյալ անհեթեթություն է, որովհետեւ նման բան ուղղակի տեղի չի ունեցել: Հավելյալ բան չունեմ ասելու, քանի որ դա կատարյալ սուտ է: Նաեւ անհեթեթություն է, որ Աննան եւ Մեհրիբան Ալիեւան նույն ինքնաթիռով են թռել, ընդհուպ մինչեւ իրար կողք են նստել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս լուրերը առիթ են հանդիսանում, որ ինքը շփվի քաղաքացիների հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր