Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

04 նոյ 2019 12:40

Մենք ունենք բոլոր հիմքերը Գրիշա Հակոբյանին կալանքի տակ պահելու. Արարատի մարզի դատախազ

Քաղցկեղով հիվանդ, այժմ կալանքի տակ գտնվող Արարատի մարզի Արեւշատ համայնքի բնակիչ Գրիշա Հակոբյանը մեղադրվում է նաեւ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու եւ ՀՀ տարածքն ապօրինի լքելու մեջ: Այս մասին կալանավորվածի բարեկամների եւ համագյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը:
«Երբ որ Գրիշա Հակոբյանը տեղեկություններ է ստացել, որ իր նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել կեղծ փաստաթղթեր օգտագործելով ՀՀ սահմանը հատել է: Ընդ որում մի բան էլ նկատի ունենանք, որ մինչեւ հանցանք կատարելը Գրիշա Հակոբյանը գտնվել է Գերմանիայի հանրապետությունում իր ընտանիքի հետ, որտեղից վտարվել է եւ որից հետո կեղծ փաստաթղթով ՀՀ սահմանը հատելուց հետո հայտնվել է Գերմանիայում: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ,  դա տեղի է ունենում կոնկրետ  փաստերի հիման վրա: Մենք բավարար քանակությամբ հիմքեր, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից, քանի որ ընտանիքը գտնվում է Գերմանիայում, ինքն էլ մեկ անգամա ապօրինի հատել է ՀՀ սահմանը»,-ասաց նա:

Արարատի մարզի դատախազն ասաց, որ իրենք պահանջել են հիվանդության մասին փաստաթղթեր, սակայն չեն ներկայացրել:
«Էն տեղեկությունները, որ Գրիշա Հակոբյանը տառապել է քաղցկեղով, բուժվել է, եւ բուժման արդյունքում մեկ տարի էլ դեղորայքային բուժում է ստանալու, մենք էլ գիտենք: Պատժի կրման հետ անհամատեղելի է, թե չէ ոչ ես, ոչ դուք եք որոշում: Դա կորոշի   դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,-ասաց մարզի դատախազը:
Նշենք, որ միջադեպից տուժած քաղաքացին նույնպես մանսակցում է բողոքի ակցիային եւ լրագրողների հետ զրույցում պնդեց, որ կալանավորված Գրիշա Հակոբյանը իրեն օգնել է, հասցրել տուն. «Բողոք չունեմ, Գրիշան ինձ օգնել ա: Չի ճանաչել: Ինձ օգնել բերել ա տուն: Ես պպզած եմ եղել անգիտակից վիճակում: Ես ոչ մի բան չեմ հիշում, բայց ինձ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիշան ասել է, որ ճանաչել է, բերել է տուն»:
Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :
2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր