Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 նոյ 2019 13:40

Պարզաբանում՝ զինծառայողի դիակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ. Եղել է նաեւ 3 քերծվածք եւ 1 վերք

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով դիակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես, ասվում է.


«Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:
Տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետեւանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, եւ նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո:
Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ եւ 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչեւ մեկ օրվա, եւ վերը նշված վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում եւ նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:
Մյուս վնասվածքները բնորոշ են հրազենային վնասվածքներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր