Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

04 նոյ 2019 16:58

Տեսանյութ. Կրակոցներ Նոր Նորքում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման ենթարկեցին մի քանի երիտասարդի։
Ըստ քննությանն այս  պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են ու հարվածել  իրար։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից 23-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ։ Նա դեպքի վայրից բերման ենթարկվածների թվում էր։
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում 23-ամյա երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվեց։  Դեպքից ժամեր անց ձերբակալվածի ծանոթներից մեկը իրավապահներին ներկայացրեց ատրճանակը, որով կրակոցներ են արձակվել։  Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր