Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 նոյ 2019 15:14

Կարագանդայի ծեծկռտուքի գործով անցնող Մալխասյան եղբայրներից մեկն ազատ է, մյուսը՝ ազատության սահմանափակումներ ունի

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Մալխասյան եղբայրներից Սոխակն այսօր դատարանի վճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից, իսկ Թորգոմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4․5 տարով ազատության սահմանափակումը: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, որ Մալխասյան եղբայրների բարեկամներից է, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ զանգահարել է հարազատներին, զրուցել են:

Նա նշեց՝ տղաներից մեկն ազատ է, մյուսը նույնպես ազատության մեջ է, բայց դատարանը պարտավորեցրել է, որ ուրիշ տեղ պետք է չգնա:
«Ես իրավաբանությունից շատ չեմ հասկանում, որ մեկնաբանեմ»,- ասաց նա՝ խոսելով դատարանի վճռի մասին:
Հարցին՝ հնարավո՞ր է Սոխակ Մալխասյանը գա Հայաստան, Աբրահամյանն ասաց.

«Հնարավոր է: Դե առաջ էլ գալիս, գնում էին, էլի կգան-կգնան՝ իմ կարծիքով: Ես, ճիշտն ասած, երեկ միայն զրուցել եմ, աչքալուսանք-բան, էնքան խառն էին՝ քույրս էլ, բոլորն էլ, նորմալ բան խորությամբ չեմ զրուցել, բայց ինձ թվում է՝ նորմալ են, բողոք-բան չկա, որ լիներ՝ կասեին էլի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր