Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է          Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

06 նոյ 2019 11:16

Տեսանյութ. Հայոց լեզուն վնասում է մասնագիտական առարկաների ուսուցմա՞նը

Վտանգներ շատ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ դասախոսներից մեկը՝ խոսելով հայոց լեզվի, գրականության և պատմության առարկաների պարտադիր ուսուցումը բարձրագույն ուսումնական հաստատություններից հանելու մասին:
Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ վերոնշյալ նախագծի:


Դասախոսը լրագրողներին հայտնեց, որ ակցիան ուղղորդված չէ ԿԳՄՍ նախարարի դեմ. «Մենք պաշտպանում ենք հայոց լեզվի իրավունքը, այդ իմաստով ուսանողներն ու դասախոսներն իրավացի են: Այդ առարկաների ուսուցումը պարտադիր պետք է լինի բուհերում»:
Լրագրողների զրուցակցի խոսքերով, հիմա ասում են, թե բուհերին ինքնավարություն է տրվում, բուհերի ղեկավարությունները պետք է որոշում կայացնեն, բայց հենց սկզբից պաշտոնատար անձինք բոլոր ելույթներում մի տեսակ ուղղորդում են հանրությանը, ստեղծում են տրամադրություն, որ հայոց լեզուն վնասում է մասնագիտական առարկաների ուսուցմանը. «Սա խնդիր է»:

Դասախոս Ավետիսյանը նշեց, որ բակալավրիատում մի քանի հազար ժամով դասընթացներ են ուսուցանվում, հայոց լեզվի ժամերն ընդամեը 64 ժամ է․ «Մի՞թե այդ 64 ժամն այդքան խանգարում են։ Իհարկե խնդիրներ, թերություններ կան: Եթե կան սխալներ, պետք է շտկել դրանք, ոչ թե վերցնել ու հանել ծրագրերը»։
Ըստ դասախոսի, ուղղորդում կա, թե հայոց լեզուն խանգարում է մասնագիտական առարկաների դասավանդմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր