Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 նոյ 2019 16:42

Տեփանոսյանի սպանության գործի մասին ավելի շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը

ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանները վիրավորվել են փողոցում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասաց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով դատախազի հարցերին։
Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները վիրավորում են ստացել փոխհրաձգության ժամանակ, փողոցի տարածքից, այլ ոչ՝ ՊՊԾ գնդի տարածքից։



Խոսելով զինված ապստամբության ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից՝ Ավետիսյանն ասաց, որ իրենց կողմից կրակոց չի եղել, եւ, որ այդ գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. «Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»։
Ցուցմունքում Ավետիսյանը նշեց, որ Գագիկ Մկրտչյանի վիրավորում ստանալու պահին Արմեն Բիլյանը եւ Էդվարդ Գրիգորյանը ներկա չեն եղել. «Հրահանգ է եղել՝ չկրակել մարդկանց ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր