Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

07 նոյ 2019 12:53

Ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելու նախագիծը մտահոգություններ է առաջացրել Առողջապահության նախարարությունում

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգը հաստատելը առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելուն:

«Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք»:
Առողջապահության փոխնախարարին արձագանքեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Ճիշտն ասած`անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Հակոբյանի հետ, անակնկալի եկա ես»:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ փոփոխություններ են եղել, և դա է պատճառը:

«Պարոն Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյո՞ք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, բայց մենք տեսանք, որ կան, խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել»:
Սակայն պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ հարցը հրատապություն ունի: Եվ քանի որ հարցը զեկուցվող էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր