Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 նոյ 2019 16:35

Փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը, Արսեն Թորոսյանի հայտարարությունը քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանի երեկվա գրառմանը՝ հավաքականի նոր մարզչի նշանակման կապակցությամբ։

Ֆան ակումբի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«ՀՖՖՀարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։
 
Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ, կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր