Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար          Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»       ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»    

08 նոյ 2019 17:12

Ադրբեջանը խափանել է Արցախի սիմվոլիկայով «0 եվրո»-ների տպումը

Գերմանական EuroSchein Souvenir ընկերության՝ Արցախի սիմվոլիկայով հուշադրամ-եվրոներ տպելու փորձը ձախողվել է։ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հղել։ Այս մասին հայտնում է հենց ադրբեջանական մամուլը։ Ըստ այդ աղբյուրների՝ հայկական սփյուռքի աջակցությամբ գերմանական ընկերությունը որոշել էր «0 եվրո» անվանական արժեքով հուշադրամներ տպել։ Դրա վրա գրված էր լինելու «Արցախի Հանրապետություն» և պատկերված էր լինելու «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») հայտնի հուշարձանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության միջամտությունից հետո, սակայն, ընկերությունը հրաժարվել է այդ մտքից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր