ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

11 նոյ 2019 11:46

Վրացիները չկարողացան դադարեցնել գեյերի մասին ֆիլմի ցուցադրումը

Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոններում, չնայած քաղաքացիների բողոքներին, շարունակվում են շվեդա-վրացական «Իսկ հետո մենք պարում էինք» ֆիլմի ցուցադրումները. ֆիլմը պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ երկու տղամարդու միջև հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է «Կովկաս. Ռեալիի» պորտալը:
Նշվում է, որ նոյեմբերի 8-ին կինոթատրոնի շենքերի մոտ սկսված բողոքի ցույցերը շարունակվել են նաև հաջորդ օրը, սակայն հավաքների մասնակիցների թիվը զգալիորեն նվազել է: Ներքին գործերի նախարարության տվյալներով 27 մարդ ձերբակալվել է: Նրանցից 3-ի նկատմամբ՝ ոստիկանության հանդեպ բռնություն և դիմադրությունն ցուցաբերելու համար, քննություն է գնում (համաձայն երկրի քրեական օրենսգրքի):
Բողոքի առաջին ցույցերը սկսվել են նոյեմբերի 8-ին Թբիլիսիի կենտրոնում՝ «Ամիրանի» կինոթատրոնի հարևանությամբ: Մութն ընկնելուն պես բողոքողների շարասյունը սկսել է շարժվել դեպի կինոթատրոն. դժգոհողների թիվը հասել էր մի քանի հարյուր մարդու: Ակցիայի մասնակիցներից ոմանց ձեռքերում կային ջահեր և պաստառներ՝ «Արվագիտության օրինականացումն ու քարոզչությունը՝  ժողովրդի ցեղասպանություն է» գրառումով: Բողոքի ակցիայի մասնակիցների թվում էին նաև քահանաները, ովքեր ձեռքերում եկեղեցական մոմեր ունեին և աղոթքներ էին կարդում: Նաև մարդիկ վանկարկում էին ազգայնականության կարգախոսներ:
Կինոթատրոնի մուտքի մոտ ոստիկանական կորդոն էր կազմակերպվել, որպեսզի ցուցարարները չմտնեն շենք: Դեպքի վայր են ժամանել հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ վահաններով, զինված հատուկ ջոկատայիններ: Ընդ որում ֆիլմի ցուցադրումը չէր չեղարկվել. հնարավորության սահմաններում ոստիկանությունը ներս էր թողնում դիտման տոմս ներկայացնող մարդկանց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր