Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 նոյ 2019 15:24

Տեսանյութ. Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Շուրջ երկու ժամ առաջ ընդհատված նիստը շարունակվում է արդեն «Նաիրի» բ/կ-ից դատարան բերված Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:


Փաստաբան Բաղդասարյանը դատարանին միջնորդեց նախ ճշտել, թե ինչո՞ւ թույլ չեն տվել, որ Մանվել Գրիգորյանին խնամող անձն ուղեկցի նրան, իսկ բժիշկներից իմանալ, թե արդյո՞ք այս վիճակով դատարան բերված մարդն ի վիճակի է ընկալել ու հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է դատական նիստերի դահլիճում:
Դատավոր Մնացականյանն ասաց, որ, եթե հիվանդանոցից թույլ են տվել ներկա գտնվել, ուրեմն իր համար պարզ է, որ նա ի վիճակի է նիստին ներկա գտնվել:
Նկատելի էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն լավ չէր զգում, շնչարգելություն ուներ:
Պաշտպանները դատավորին նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ իրենց միջնորդությունը հիմնավորելով վերջինիս կողմից դրսևորվող կանխակալ վերաբերմունքով: Դատախազներն առարկեցին միջնորդության դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր