ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է          Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին       Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ    

14 նոյ 2019 15:51

Ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի են ձերբակալել ներգաղթյալների առևտրի նպատակով

Գերմանիայի իրավապահ մարմիններն օպերատիվ գործողություններ են ձեռնարկել ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր ցանցի բացահայտման համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի 7 քաղաքացիներ Գերմանիայի տարածքում ստեղծել են հանցավոր խումբ՝ ներգաղթյալների առևտրի նպատակով: Նշվում է, որ այդ մարդիկ ապօրինի կերպով Եվրոպա են տեղափոխել 20 ադրբեջանցի ներգաղթյալի և դրա դիմաց ստացել են 3000-ից 10 000 եվրո:
Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների նկատմամբ որպես պատիժ կկիրառվի 6-ամսյա կալանք:
Ներքին Սաքսոնիայում, Բրեմենում, Շլեզվիգ-Գոլշտեյնում, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում, Բրանդենբուրգում և Ռեյնլանդ-Պֆալցում անցկացված գործողությունների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են հանցագործներին պատկանող փաստաթղթեր, տեղեկատվական կրիչներ, մեծ չափով գումար և զենքեր:
Հանցախումբն աշխատողներ է բերել նաև Ուկրաինայից, որպեսզի սեփական գործակալության միջոցով փոխանցի նրանց այլ ընկերությունների: Եկողներին հանցագործները կեղծ եվրոպական անձնագրեր են տվել և օգնել են գրանցվել պետական մարմիններում և ապահովագրական ընկերություններում: Գերմանիա ժամանելը կազմակերպվում էր տուրիստական վիզայով, որպեսզի խուսափեն կացության իրավունքի համար դիմելուց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր