Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

19 նոյ 2019 12:46

Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է. եղել են լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ․ ԱԱԾ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
«Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Համաձայն «Օտարերկրացիների մասին»  օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան " target="_blank">էջում  հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, սակայն մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը իրենից վերցրեցլ է կացության քարտը՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։ «Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել Հայաստան՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր