Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 նոյ 2019 10:00

«Ատամ են ցույց տվել» Վանեցյանին. դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենևին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաև ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թևում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից ևեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին:


Բայց Վանեցյանն էլ իր հերթին իրեն «անատամ» չի պահել` շեշտելով, որ չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով իր հրաժարականին հասնել. եթե հրաժարվի, ապա կանի բացառապես հենց իր ցանկությամբ: Գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անցել է «ախպեր ջան» դիմելաձևին:
Գործկոմի անդամների հրաժարականի հարցը քննարկելիս Ռուբինյանը դիմել է Վանեցյանին. «Դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան»: Վանեցյանն ասել է` ինքնակամ հրաժարական կտա, եթե գործկոմից մյուսներն էլ հեռանան: Մոտ 3 ժամ բանակցելուց հետո են միայն որոշել, որ բոլորն էլ կհեռանան: Իշխանական թևից Վանեցյանին առաջարկել են հուշել, թե հայտարարության ինչ տեքստով ինքը կհեռանա, և 1,5 ժամ միայն աշխատել են այդ տեքստի վրա:


Հենրիխ Մխիթարյանի՝ գործկոմը ներկայացնող մայրը՝ Մարինա Թաշչյանը, նախատել է նիստի մասնակիցներին` շեշտելով. «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ: Պետք չէր այս հարցն այսքան քաղաքականացնել»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստի ընդմիջմանը իշխանական թևը փորձել է Վանեցյանից պարզել, թե հրաժարականից հետո ինչով է զբաղվելու:
Վանեցյանն էլ պատասխանել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանականները փորձել են վարչապետ Փաշինյանի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Իշխանականները նաև ակնարկել են, թե իրենց առաջնորդին նա մենակ թողեց, Վանեցյանն էլ հակադարձել է, որ վարչապետն է իր հետ վատ վարվել: Ինչևէ, Արթուր Վանեցյանը հեռանալուց առաջ հայտարարել է. «Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետև ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցրեցի իմ վրա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր