Տեսանյութ. ՌԴ-ում ձերբակալել են պետական հեղաշրջում ծրագրող իսլամիստների.փորձել են հավաքագրել տեղի մահմեդականներին

Նշվում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի մարզում:
Հատուկ ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները մարզերում ահաբեկչական փակ կառույցներ են ստեղծել, տարածել իրենց գաղափարախոսությունը, փորձել են հավաքագրել տեղի մահմեդականներին:
«Կառույցի անդամները ծավալում էին հակասահմանադրական գործունեություն, որը հիմնված է, այսպես կոչված, համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի, աշխարհիկ հասարակության ինստիտուտների կործանման ու ներկայիս իշխանությունը բռնի ուժով տապալելու վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Առգրավվել են քարոզչական նյութեր, կապի և տեղեկատվության տարածման միջոցներ ու կրիչներ:
Հարուցվել է քրեական գործ:
«Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամին» հիմնադրվել է 1953 թվականին Պաղեստինում և ակտիվ գործունեություն է ծավալում Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Քուվեյթում, Պաղեստինում, Թուրքիայում և Արևմտյան Եվրոպայում: Նրա գործունեությունն արգելված է արաբական, ասիական, եվրոպական շատ պետություններում: