«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

22 նոյ 2019 16:50

Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ը հեռացրել է երկրորդ որդուն` արքայազն Էնդրյուին, պետական պարտականություններից և զրկել նրան աշխատավարձից։ Թագուհին նման որոշում է կայացրել արքայազնի սկանդալային խոստովանությունից հետո, գրում է Daily Mail–ը։

BBC–ին տված հարցազրույցում արքայազն Էնդրյուն պատմել է ամերիկյան ֆինանսիստի հետ ընկերության մասին, որը ձերբակալվել է 2019թ–ին մարմնավաճառություն կազմակերպելու մեղադրանքով։ Նա հերքել է անչափահաս աղջկա հետ իր կապը` չնայած այդ աղջկա հետ լուսանկարների առկայությանը։ Դրանից հետո 59–ամյա արքայազնը հայտնվել է քննադատությունների կիզակետում։  Որոշ գործընկերներ, այդ թվում` խոշոր հեռուստաընկերություններ, հրաժարվել են համագործակցել նրա հետ։
Եղիսաբեթ II–ը որոշում է կայացրել ոչ միայն հեռացնել Էնդրյուին իր պարտականություններից, այլ նաև զրկել տարեկան 320 հազար դոլար աշխատավարձից։
Պալատի ներկայացուցիչները նոյեմբերի 20–ին հրապարակել են հրաժարականի մասին արքայազնի հայտարարությունը, որում նա հայտնել է իր պարտականությունները կամավոր կերպով թողնելու որոշման մասին։ Աղբյուրների տվյալներով` արքայազնը հազիվ թե կարողանա վերադառնալ նորմալ կյանք, քանի որ նա նվաստացած է, իսկ հեղինակությունը` ոչնչացված։
Հիշեցնենք, որ արքայազնի անունը շրջանառվում էր այն անձանց ցանկում, որոնք օգտվել են Էփշթեյնի ծառայություններից։ Վերջինիս մեղադրում էին սեքս–հանցագործությունների և մանկապղծության մեջ։ Ֆինանսիստն այդպես էլ չէր ընդունել իր մեղքը և ինքնասպանություն էր գործել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր