Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 նոյ 2019 17:20

Մենք ունենք հստակ հաշվարկ.Իշխանությունները խաբում են, երբ ասում են, թե տնտեսությունն աճել է 7 և ավել տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պաշտոնական տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %:


«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 %, շինարարության աճը՝ 4.5 %, առևտրի աճը 8.9 %, ծառայությունների աճը՝ 15.1 %:
Արտահանումն ավելացել է 7.2 %-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով` ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել էր նա:
 Տնտեսական իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով Tert.am-ը դիմեց ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։
«Նախ աճի տեմպն իջել է, երկրորդ՝ մարդկանց մեջ ոչ մի բան հույս ու հավատ չի ներշնչում: Բավական է ասել, որ հոկտեմբերին տնտեսությունը սեպտեմբերի համեմատ անկում է ապրել: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների թվերը, որոնք կան, վերահսկողական թվեր են. ստուգում ես, տեսնում, որ այդ աճը շատ դեպքերում պարզապես ուռճացվել է: 

Հոկտեմբերին լուրջ անկում կա արտահանման մեջ՝ սեպտեմբերի համեմատ: Գյուղատնտեսությունում նույնպես անկում կա։ Այն իրականում ավելի շատ է, բայց ԱՎԿ-ն նորից անցել է հանրությանը մոլորեցնելուն։ Օրինակ՝ 9-ամսով խաղողի արտադրությունն անցյալ տարվանից ավել չէ, բայց 25 % աճ է ցույց տված։ Իսկ այդ նշված 7 տոկոս տնտեսական աճի գերակշիռ բաժինը մեքենաների ներմուծումն է։ 3-րդ եռամսյակից սկսած, նկատի ունենալով հունվարի 1-ից արտոնությունների չեղարկումը, այն հասել է խելահեղ տեմպերի։ Առաջին 9 ամիսներին բերվել է 77 հազ. մեքենա։ Ինչը, մեր հաշվարկով, բոլոր ժամանակներում ՀՀ ներկրված մեքենաների 20 %-ից ավելին է։ Հիմա այս խլամը բերել ենք ՀՀ և մի բան էլ ՀՆԱ ենք հաշվում, փոխանակ ՀՆԱ-ից հանենք։ Բարձր է մնում նաև խաղերի տեսակարար կշիռը ՀՆԱ աճի բաղադրիչների մեջ։ Միակ դրական երևույթը վերամշակող արդյունաբերության աճն է»,- ասաց նա:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իշխանությունները խաբում են, երբ ասում են, թե տնտեսությունն աճել է 7 և ավել տոկոսով: «Բեռնաշրջանառությունը երկու անգամ պակաս է, բայց իրենք ասում են՝ տնտեսությունը 7 տոկոս աճել է, դա անհավատալի բան է: Բազմիցս եմ ասել, որ իրենք ստում են, հիմա էլ նույն միտումները շարունակվում են: Դժբախտաբար, նույն մարդն է վիճակագրությունը վարում, և կառավարությունն էլ պահանջ է դնում ստելու: Կառավարությունը չի համարձակվում մի հատ թվերի գույքագրում կազմակերպել։ Չեմ կարողանում նաև համակերպվել ՏԱՑ ցուցանիշի հետ։ Այսօր նոյեմբերի 25-ն է, դեռ 9 ամսվա ՀՆԱ-ն չկա։ Կատարվում է հանցագործություն հանցագործության հետևից: Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է»,- նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր