Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

26 նոյ 2019 15:01

Մանվել Գրիգորյանը կրկին վատացավ. նրան շտապօգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն իր գործով դատական նիստին կրկին վատացավ, նրան շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատարանը 10 րոպե ընդմիջում տվեց։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։



Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այս նիստին նույնպես միջնորդություն ներկայացրին դատարանին՝ որպես խափանման միջոցը կիրառել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Պաշտպանները կրկին մատնանշեցին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանի դատական գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից առանձնացնելու որոշումը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր