«Անհայտ օբյեկտի» պատճառով ժամանակավորապես արգելափակել են Սպիտակ տան տարածքը և տարհանել Կոնգրեսում գտնվողներին

Ինչպես հաղորդում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD), երբ ռադարի վրա չճանաչված օբյեկտ են նկատել, կարծել են, թե դա թույլտվություն չստացած օդանավ է, որից հետո ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայության ուղղաթիռներն ուղարկվել են հետաքննություն իրականացնելու նպատակով:
ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայության ուղղաթիռները որևէ վտանգ չեն հայտնաբերել, ինչը ստիպել է իրավապահ մարմիններին ցամաքում հնարավոր անօդաչու սարք փնտրել:
Կապիտոլիումի ոստիկանությունից հաղորդում են, որ ռադարի էկրանին «մեծ, դանդաղ առաջ շարժվող բան» է նկատվել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել:
Ներկայում վերլուծում են միջադեպի երեք հնարավոր պատճառ. թռչուններ, մթնոլորտային անոմալիա կամ անօդաչու շարք:
ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության մամուլի քարտուղար Եվա Մալեցկին երեքշաբթի հայտարարել է, որ «շենքն արգելափակվել է կարճ ժամանակով»՝ որպես նախազգուշական միջոց, և որ Կոնգրեսի աշխատանքը վերսկսվել է 45 րոպե անց: