Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

27 նոյ 2019 15:57

ՊԵԿ-ի դիմաց լարված իրավիճակ է.է՞ս ա վռոձի Փաշինյանի երկիրը

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի մոտ: Որոշ քաղաքացիների ավտոմեքենաներ կանգնած են ճանապարհի երկրորդ գծում, ինչի պատճառով ոստիկանները մի քանի անգամ զգուշացրեցին, որ պետք է դրանք հեռացվեն ու ճանապարհի երթևեկելի մասը բացել:
Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց ակցիայի վայրում: Երբ ոստիկանները պահանջեցին ավտոմեքենաները հեռացնել երկորդ գծից, քաղաքացիներից մեկն ասաց, որ իր մեքենան չի աշխատում:
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ չի հանելու ավտոմեքենան՝ նաև հրաժարվելով ասել, թե որն է իր մեքենան:
Դրանից հետո կողմերի սկսեցին բղավել իրար վրա, սկսվեց հրմշտոց: Վիճակը խիստ լարվեց, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի մասին. «Է՞ս ա Փաշինյանի երկիրը վռոձի»:

***
Պետական եկամուտների կոմիտեի շենքի առաջ այսօր՝ նոյեմբերի 27-ին,  ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշման դեմ բողոքող ավտոներկրողների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։
Խորենացի փողոցը փակած ավտոներկրողներից ոստիկանության ծառայողները պահանջեցին բացել փողոցը, հանել փողոցում կանգնած մեքենաները։


«Բոլորդ փողոցից դուրս եք գալիս, հարցազրույցը տալիս եք մայթին։ Հետո՝ բոլոր մեքենաները դուրս եք բերում»,-ասաց ոստիկանության ծառայողը։
Ավտոներկրողներից մեկն արձագանքեց․ «Դուրս չենք բերում»։
Ի պատասխան ոստիկանն ասաց․ «Ո՞վ է հրաժարվում ոստիկանության օրինական պահանջը կատարելուց»։
Ապա լեզվակռիվ սկսեց ոստիկանների և ցուցարարների միջև, որից հետո ոստիկաններն ու ցուցարարները սկսեցին իրար հրմշտել։ Իրավիճակը լարվեց։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր