Բացառիկ բացահայտումներ. Ո՞վ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը.«Ժողովուրդ»

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին:
Հիշենք, որ դեռեւս 2012-ին մամուլի հրապարակումներում գեներալ- մայոր Բարսեղյանի անունը կապվում էր 2004թ. ապրիլի 12-ի եւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ: Նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիրների հեռախոսազրույցները: Իսկ պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին, ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, բայց այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են նաեւ ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը: Դավթյանն, ի դեպ, հեղափոխությունից 1 ամիս անց՝ մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել է: ԱԱԾ ներքին քննարկումներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, եզրահանգել են, որ նյութերը ոչնչացվել են, քանի որ դրանք պահելու անհրաժեշտություն չի եղել, ու դա նորմալ պրոցես է: Սակայն աղմուկից հետո մտադրվել են վերականգնել, ինչը մասամբ է հաջողել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում